
ՀՀ Կենտրոնական բանկը կառավարության հետ համատեղ մշակում է կրիպտոակտիվների վերաբերյալ օրենք, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Մենք դա քննարկել ենք նաև մասնավոր հատվածի հետ։ Այս պահին մեր մոտեցումը հիմնված է եվրոպական դիրեկտիվների վրա, որոնք խաղի որոշակի կանոններ են սահմանում ոլորտի համար»,- ասել է նա։
Գալստյանը ձեռնպահ մնացել օրենքի վերաբերյալ մանրամասներ հաղորդելուց. Նշել է, որ նախագիծը կուղարկվի Ազգային ժողով՝ հետագա քննարկման համար։




