Օրերս լույս տեսած «Հայաստանի ժողարվեստի թանգարանի գորգերն ու կարպետները» պատկերագիրքը ներկայացնում է տարբեր տարիների ընթացքում Հայաստանի գորգագործական կենտրոններից այստեղ հավաքված լավագույն նմուշները` թե՛ գորգեր, թե՛ կարպետներ կամ այլ գորգագործական իրեր (խուրջիններ, անկողնակալներ):
Այս գործում մեծ դեր է ունեցել Հովհաննես Շարամբեյանը։ «Գիրքը քարոզչության առումով կարևոր քայլ է», — ասում է գրքի հեղինակ Աշխունջ Պողոսյանը` նշելով, որ հետագայում լույս կտեսնի նաև գրքի եռալեզու տարբերակը։
Այս տարբերակը չի վաճառվելու, այլ բաժանվելու է տարբեր գրադարաններ, թանգարաններ, գիտական կենտրոններ։
Շատ կարևոր է լուծել գորգի թանգարանի ստեղծման խնդիրը, որը ձգձգվում է արդեն շատ երկար տարիներ։ Չէ՞ որ գորգը հայկական մշակույթի կարևորագույն մասն է և մեր ինքնության անքակտելի մասնիկը։