
«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան 28-ամյա Ռոդրին (Ռոդրիգո Էրնանդես) ճանաչվել է 2024 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության լավագույն խաղացող։
Նա անգլիական ակումբի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, ով France Football ամսագրի վարկածով ճանաչվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ՝ առաջ անցնելով Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուսից։
«Շատ յուրահատուկ օր է ինձ, իմ ընտանիքի և իմ երկրի համար», — ասել է Ռոդրին, որը բեմ է բարձրացել հենակների վրա սեպտեմբերին ստացած վնասվածքի պատճառով: «Այսօրվա հաղթանակը միայն ինձ համար չէ, այն իսպանական ֆուտբոլի համար է, շատ խաղացողների, ովքեր չեն նվաճել այս մրցանակը և արժանի են դրան, ինչպիսիք են Անդրես Ինյեստան, Չավի Էրնանդեսը, Իկեր Կասիլյասը, Սերխիո Բուսկետսը և շատ ուրիշներ»:
Անցյալ տարի հեղինակավոր մրցանակին արժանացել էր արգենտինացի Լիոնել Մեսսին։ Նա իր հավաքածուում արդեն ունի ութ «Ոսկե գնդակ», իսկ մրցանակների քանակով ռեկորդակիր է։




