ԿարևորՄիջազգային

Վրաստանում ընդդիմությունը նոր ընտրություններ է պահանջում

Վրացական ընդդիմությունը պահանջում է խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնել։ Թբիլիսիում ընթացող հանրահավաքում այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել պատգամավոր, «Միասնություն-Ազգային շարժում» միավորման ներկայացուցիչ Գեորգի Վաշաձեն։

«Մեր պահանջն է նոր ընտրություններ անցկացնել, բայց դրանք պետք է անցկացվեն միջազգային ընտրական ադմինիստրացիայի կողմից», — ասել է Վաշաձեն՝ դիմելով ցուցարարներին։

Ընդդիմության մյուս պահանջը ընտրություններին քվեարկած անձանց ցուցակների հրապարակումն է։ Ընդդիմադիրները կարծում են, որ ընտրություններին շատ ավելի քիչ մարդ է մասնակցել, քան հայտնել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքը հրավիրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով կարծում է, որ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծվել են։ Նրան աջակցել են նաև ընդդիմության ներկայացուցիչները։

Կարդացեք նաև

Back to top button