ԿարևորՔաղաքական

Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվեն ավարտվել է. հավաքվել է 60 հազար ստորագրություն

Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվե նախաձեռնելու ստորագրահավաքն ավարտված է. անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն հավաքվել է 60 հազարը՝ նախանշված ժամկետից գրեթե կրկնակի շուտ, ասված է «Հայկական Եվրաքվե» ստորագրահավաքի ֆեյսբուքյան էջում:

«Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացին նպաստող օրինագծի նախաձեռնող խմբի անունից հայտնում ենք, որ անհրաժեշտ 50 հազար ստորագրությունների փոխարեն հավաքագրեցինք 60 հազարը նախանշված ժամկետից գրեթե կրկնակի ավելի շուտ՝ գերազանցելով նույնիսկ ամենահամարձակ սպասումները»,- ասված է հայտարարության մեջ: 

Նախաձեռնող քաղաքական կուսակցությունները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պատրաստվում են հավաքված ստորագրությունները առաջիկայում ներկայացնել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը համապատասխան ստուգումներից հետո օրինագիծը կփոխանցի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը:

Կարդացեք նաև

Back to top button