Դպրություն

Գրադարանների դերը կրթության ոլորտում. «Դպրություն»

Հնագույն ժամանակներից ի վեր, գրադարանների հիմնական գործառույթները մնացել են նույնը, այն է՝ գիտելիքի հավաքագրումը, պահպանումն ու տարածումը։ Այնուամենայնիվ, բոլոր ժամանակներում էլ պահանջվել է ժամանակին համահունչ գործընթաց։

Այս թվային դարաշրջանի համար մեզ նոր գրադարաններ են հարկավոր և հուսանք, որ  «Գրադարանների և գրադարանային գործի մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը իսկապես կնպաստի դրան։

Գրադարանը ունի կարևոր գործառույթ՝ նպաստել ուսումնական գործընթացին` տրամադրելով տեղեկատվության մատչելիություն և ժամանակակից ծառայություններ, ինչպես նաև համալրել, կազմակերպել և ընթերցողներին տրամադրել տարբեր ոլորտների ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային գրականություն, գուցե և շտեմարաններ։

«Դպրություն» հաղորդման հյուրերն են Հայաստանի Խնկո–Ապոր անվան Ազգային մանկական գրադարանի գիտական քարտուղար, Հայկական գրադարանային ասոցիացիայի քարտուղար Մադլեն Հովսեփյանը և Երևանի Քաղաքապետարանի «Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ–ի տնօրեն Ռուզաննա Բարսեղյանը:

Կարդացեք նաև

Back to top button