
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա երկու երկրներում համատեղ գործունեության կանոնակարգի վավերացումից հետո, այսօր Ազգային ժողովում ասել է ՀՀ փոխվարչապետ, սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։
«Անկեղծ ասած, չեմ կարող ասել, թե որտեղ կիրականացվի սահմանազատման հաջորդ փուլը։ Մեր պայմանավորվածությունն ադրբեջանական կողմի հետ հետևյալն է՝ կանոնակարգի հաստատման և ծանուցումների փոխանակման ներքին ընթացակարգերը ավարտելուց հետո մենք կանցկացնենք հաջորդ հանդիպումը, որտեղ մենք կքննարկենք և որոշում կկայացնենք սահմանի հետագա սահմանազատման հատվածների վերաբերյալ»,-ասել է նա։
Խորհրդարանում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում փոխվարչապետը ներկայացրել է կանոնակարգը։ Դրանից հետո փաստաթուղթը կներառվի երեքշաբթի խորհրդարանի հիմնական օրակարգում։
Կանոնակարգի նախագիծը Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել երկու օր առաջ: Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշմամբ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: Կանոնակարգի օրենքի նախագիծը Կառավարությունը հաստատել էր սեպտեմբերի 5-ին: Կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին:




