
Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի ողջ տարածքում՝ թիրախավորելով Հեզբոլլահի կողմից օգտագործվող բանկի մասնաճյուղերը, հայտնում է BBC-ն։
Իսրայելական բանակը օդային հարվածներից մեկ ժամ առաջ 24 նախազգուշացում է տվել․ հարվածներից մեծ մասը հասցվել է հարավային Բեյրութում, մյուսները՝ Լիբանանի հարավում և արևելքում:
Հաղորդվում է, որ երկու հարված է հասցվել Բեյրութի օդանավակայանի մոտակայքում, այն դեպքում, երբ ուղևորափոխադրող ինքնաթիռները դեռ վայրէջք չէին կատարել:
Լիբանանում ՄԱԿ-ի բանագնաց Ժանին Հենիսը X-ում գիշերը գրել է. «Տարհանման նոր հրամաններից հետո համատարած խուճապ է առաջացել: Կարճ ժամանակահատված՝ ապահով վայր հասնելու համար»։
Al-Qard al-Hassan բանկը գտնվում է 2007 թվականից ԱՄՆ պատժամիջոցների տակ է, ԱՄՆ-ն ասում է, որ այդ բանկը թույլ է տալիս «Հեզբոլլահին» շրջանցել պատժամիջոցները։




