ԿարևորՄիջազգային

Գազայի հյուսիսում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 87 մարդ է զոհվել

Առնվազն 87 մարդ է զոհվել Գազայի հյուսիսում իսրայելական հարվածների հետևանքով, հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։ Ըստ նախարարության ավելի քան 40-ը վիրավորվել Բեյթ Լահիայի վրա իսրայելական հարվածների հետևանքով, գրում է BBC-ին։

Նախարարությունն իր վերջին թարմացման մեջ հավելում է, որ մի շարք տուժածներ դեռևս գտնվում են փլատակների տակ և ճանապարհների վրա, որոնց շտապօգնության մեքենաները չեն կարողանում մոտենալ։

Իսրայելը հայտնել է, որ ստուգում է զոհերի մասին հաղորդումները և մեղադրում ՀԱՄԱՍ-ին «ուռճացված» թվեր ներկայացնելու մեջ։

Իսրայելը Լիբանանում վերսկսել է ավիահարվածները Բեյրութի հարավային արվարձաններում գտնվող «Հեզբոլլահի» թիրախների վրա, որտեղ Հարեթ Հրեյքի և Հադաթի բնակիչներին հրամայվել էր կիրակի վաղ առավոտյան լքել իրենց տները։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան ուղղությամբ անօդաչու թռչող սարք է գործարկվել, Նեթանյահուն, սակայան, այնտեղ չի եղել։ Իսրայելի վարչապետը դա որակել է որպես «կոպիտ սխալ» և ասել, որ ծանր գին կվճարեն: Իրանը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևում կանգնած է «Հեզբոլլահը»։

Կարդացեք նաև

Back to top button