Բարձր գրականություն

Ռենի «Ծերացած Աստվածն ու Սատանան» վիպակը. «Բարձր գրականություն»

«Ծերացած Աստվածն ու Սատանան» վիպակն առաջին անգամ լույս է տեսել 1924 թվականին Բոստոնում հրատարակվող «Հայրենիք» ամսագրում և նույն տարի արժանացել է գրական մրցանակի: Պատմություն, թե ինչպես երկնային տերը իր մոտ է կանչում Սատանային, որպեսզի վերջինս հատուցի ու ապաշխարի իր գործած մեղքերի համար, բայց հարկադրված է լինում լսել մարդկային անհաշիվ արատների ու մեղսագործությունների մասին` բոլոր ժամանակների զուգահեռներում, և հենց չարիքի մարմնացումն է դառնում մեղադրիչ ու ամբաստանող:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը և բանաստեղծ Սոնա Համբարձումյանը զրուցում են Ռենի՝ Ռուբեն Վարդանյանի «Ծերացած Աստվածն ու Սատանան» վիպակի մասին։

Կարդացեք նաև

Back to top button