Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Դեպքից երկու օր առաջ մենք տեսել ու գրկել ենք Սամվելին․ Թերեզա Մատինյան․ «Կյանքին ասել այո՛»

Թերեզա Մատինյանը ծնվել է Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում։ Ընտանիքում երեք զավակ էին։ Սամվելը կրտսերն էր, ծնվել է 1996 թվականի փետրվարի 24-ին։ Ընտանիքի սպասված արու զավակն էր՝ երկու աղջիկներից հետո։ Դպրոցն ավարտելուց հետո միանգամից երկու բուհ ընդունվեց, սկզբում՝ ԵՊՀ Ֆիզմաթ ֆակուլտետ, հետո միանգամից որոշում կայացրեց ու դարձավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ուսանող։

Ավարտելուց հետո 2016-ին անմիջապես ծառայության անցավ Արցախի Ջրականի շրջանում։ Զորամասի դասակի հրամանատարից Սամվելը դարձել էր հրետանային մարտկոցի հրամանատար՝ կապիտանի կոչումով։ Սիրահարված էր իր գործին ու հաջողությամբ կշարունակեր մասնագիտական աճը, եթե չլիներ 44-օրյա պատերազմը։ Սամվել Մատինյանը կռվել է հիմնականում Ջրականում, Հադրութում, Կարմիր շուկայի հատվածում, զոհվել է նոյեմբերի 2-ին Մարտունու շրջանի Ննգի գյուղում։

«Հոկտեմբերի 27-ին Սամվելը զանգեց, ասաց, որ ընկերը զոհվել է, բերում են, ամեն ինչ անելու է, որ գա։ Հոկտեմբերի 30-ին քահանայի աղոթքի վերջին պահին հասավ գերեզմանոց։ Դեպքից երկու օր առաջ մենք տեսել, գրկել ենք Սամվելին ու չենք պատկերացրել, որ պատերազմը մեզ համար մահով կավարտվի»,-պատմում է Սամվելի քույրը՝ Թերեզա Մատինյանը։

Կարդացեք նաև

Back to top button