ԿարևորՔաղաքական

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում մասնակցությանը. Հակոբ Արշակյան

ԱԺ փոխնախագահ Հակբ Արշակյանի Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ Աժ իր գործընկերների հետ Վիենտյանում է՝ ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ նիստին մասնակցելու համար:

Գագաթնաժողովի շրջանակում նա հանդիպել է Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Խամբհայ Դամլաթի հետ:

«Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում մասնակցությանը, և ընդգծել, որ նման գագաթնաժողովները ևս կարևոր հարթակ են երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար»,- ասել է Արշակյանը։

Հանդիպման ընթացքում ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը:

«Լաոսի փոխխոսնակն իր աջակցություն է հայտնել Հայաստանում խնդիրների խաղաղ կարգավորմանը, տարածքային ամբողջականությանը, Հայաստանի Հանրապետության անկախությանը: Քննարկել ենք նաև քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության ակտիվացումն ու փոխադարձ այցերի կարևորությունը»,- նշված է գրառման մեջ:

Կարդացեք նաև

Back to top button