
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ: Ֆեյսբուքի իր էջում նա հայտնել է, որ Երերույքի տաճարի վերականգնման աշխատանքների իրականացման հետ է ծանոթացել։
«Երերույքի 4-5-րդ դարերի տաճարում իրականացվում են ամրակայման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 495 մլն դրամ է, այն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվելու է 5 փուլով, ներկայում ընթացքի մեջ է առաջին փուլը:
Նախագծի հեղինակը Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանն է»,- գրել է նա:




