ԿարևորՄիջազգային

Զելենսկին հրապարակել է «Հաղթանակի ծրագիրը»

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայի խորհրդարանում հրապարակել է շատ սպասված «Հաղթանակի ծրագիրը», որտեղ երկրին կոչ է արել միավորվել՝ Ուկրաինայի համար այս անկայուն ժամանակներում՝ հայտնում է Reuters-ը։

Ակնկալիքներ կան նաև նոյեմբերի 5-ին կայանալիք ամերիկյան նախագահական ընտրությունների արդյունքներից։ Զելենսկին օրենսդիրներին ներկայացրել է հինգ կետից բաղկացած իր ծրագիրը, որտեղ մեծ հույսեր են կապվում Կիևի դաշնակիցների հետ։ Կիևը նաև հույս ունը առաջընթաց գրանցել ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավերի և հատուկ զինամթերք ստանալու հարցերում։

Նրա ծրագրում խոսվում է Ուկրաինայի կողմից ոչ միջուկային միջոցների ձեռքբերման մասին, որոնք հնարավոր կդարձնեն Ռուսաստանի ռազմական ուժը ոչնչացնելը։ Նա ավելի չի մանրամասնել՝ պատճառաբանելով, որ դա առայժմ գաղտնիք է։ Զելենսկու ծրագրում տեղ է հատկացվում նաև արևմտյան պետություններին, որոնք ի զորու են Ուկրաինայի բնական ռեսուրսները ռուսական հարձակումներից պաշտպանել և օժանդակել հետպատերազմյան վերակառուցման գործընթացին։

Զելենսկու ելույթին ներկա են գտնվել բարձրաստիճան ռազմական և քաղաքական գործիչներ, օրենսդիրներ։ Ուկրաինայի նախագահը հայտնել է նաև, որ հոկտեմբերի 17-ին մտադիր է մեկնել Բրյուսել՝ Եվրամիության անդամ երկրների ղեկավարների հետ հանդիպման։ Կրեմլը հայտարարել է, որ Զելենսկու ելույթի մասին մեկնաբանություններ անելը դեռ վաղ է։

Թարգմանությունը` Շուշանիկ Նավասարդյանի

Կարդացեք նաև

Back to top button