
ՄԱԿ-ի խաղաղարարները չեն լքի Լիբանանում իրենց դիրքերը, չնայած Իսրայելի իշխանությունները նրանցից պահանջում են հեռանալ` ասել է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի հրամանատարությունը՝ հայտնում է Reuters-ը։
Հրամանատարությունը հայտնել է, որ որոշումը կայացվել է Լիբանանում գտնվող ՄԱԿ-ի Ժամանակավոր Ուժերի (UNIFIL) կողմից և չի փոխվելու նույնիսկ Իսրայելի Պաշտպանության Ուժերի պահանջներից հետո։
Նշվել է, որ դիրքեր զբաղեցնելու որոշումն ուժի մեջ է, և երկուշաբթի առավոտյան հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից։ Խաղաղապահներին չհեռացնելու որոշումը հիմնված է բազմաթիվ չափանիշների և նրբությունների վրա, և որ խաղաղապահների անվտանգությունն ամենաառաջին տեղում է։
Խաղաղարարների հրամանատարությունը հայտնել է, որ իրենք անընդհատ կապի մեջ են Իսրայելի Պաշտպանության Ուժերի հրամանատարության, իսրայելական իշխանությունների, Լիբանանի իշխանությունների և Լիբանանյան Զինված Ոիժերի հրամանատարության ներկայացուցիչների հետ։ Հանդիպում է ծրագրվում նաև ՄԱԿ-ում՝ Իսրայելի մշտական ներկայացուցչի հետ։
Երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Անգտանգության Խորհուրդն անհանգստությունն էր հայտնել Իսրայել-Լիբանան սահմանագծին տիրող իրավիճակի առնչությամբ, որտեղ վերջին օրերի ընթացքում մի քանի խաղաղապահ է վիրավորվել։
Լիբանանի հարավում տեղակայված՝ ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերն այս պահին 10.000 են։ Նրանք որպես բուֆերային գոտի են ծառայում երկու հակամարտող պետությունների ընդհանուր սահմանի վրա։ Բուֆերային գոտին 12 կմ երկարություն ունի, առաջին անգամ սահմանվել է 2000 թվականին, և դրա նպատակն է իրարից հեռու պահել Լիբանանի և Իսրայելի զինված ուժերին։
Թարգմանությունը՝ Շուշանիկ Նավասարդյանի




