
«Համաշխարհային կրթության բաց դռների օր» միջոցառումը հայ ուսանողներին հնարավորություն է տալիս հանդիպել նաև արտասահմանյան տարբեր համալսարանների և կրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ։
Այստեղ ուսումնական հաստատությունների պաշտոնական ներկայացուցիչները ներկայացնում են իրենց բակալավրիատական և մագիստրոսական ծրագրերը, միջին և ավագ դպրոցի ծրագրերը, կարճաժամկետ ու երկարաժամկետ լեզվի դասընթացները, ինչպես նաև կրթաթոշակներ և դրամաշնորհներ։ Այս տարի անցկացվեց հոբելյանական՝ 10-րդ կրթական ցուցահանդեսը։

«Դպրություն» հաղորդման հյուրերն են «Լոնդոն Այ» միջազգային ուսումնական կենտրոնի ուսուցչուհի Էդիտա Հովհաննիսյանը և Ամերիկյան վիրտուալ ակադեմիայի շրջանավարտ Վարդան Ումբրեյանը։




