Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն և Մարինե Կարայանը զրուցում են վերջինիս հոր` Ռոբերտ Կարայանի «Օրեր և կրակներ» վիպակի մասին։
Ճանաչված գրող, առակագիր Ռոբերտ Կարայանի ծննդյան 90-ամյակի առիթով վերահրատարակվող «Օրեր և կրակներ» վիպակը նրա առաջին արձակ ստեղծագործությունն է։ Հետպատերազմյան իրականությունը Կարայանը պատկերում է Սերոյի կերպարի վարընթաց և վերընթաց զարգացումների համադրմամբ՝ վեր հանելով ժամանակի կյանքի գրեթե բոլոր նրբերանգները։




