ԿարևորՄիջազգային

Նոբելյան մրցանակակիր Հան Քանգի երկրպագուները շտապում են Սեուլում գտնվող նրա գրախանութ

Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 11-ին, արձակագիր Հան Քանգի երկրպագուները շտապել են նրա գրախանութ՝ հուսալով թեկուզ մի պահ զգալ նրա ներկայությունը՝ 2024 թվականի գրականության բնագավառում նրա՝ Նոբելյան մրցանակ ստանալու լուրից հետո։

Արձակագիրը փորձում է ուշադրության կենտրոնում չհայտնվել, և երկրպագուները հայտարարել են, որ չեն կարողացել նրան գրախանութում տեսնել և որ նրա բոլոր գրքերն արդեն վաճառված էին։

«Ես վազելով նրա գրախանութ եկա, երբ լսեցի, որ գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել։ Ուզում էի շնորհավորել»,– ասում է հարավկորեացի Լի Դա-յանգը։ «Նա այնքան պերճախոս գրելաոճ ունի, իսկ մտքերը պարզապես հրաշալի են»։

Հան Քանգը առաջին հարավկորեացին է և 18-րդ կինը, ում գրականության Նոբելյան մրցանակ է շնորհվում։ Նա իր կարիերան սկսել է 1993 թվականին՝ մի քանի պոեմներ հրատարակելով «Գրականություն և Հասարակություն» ամսագրում։ Իսկ արձակի դեբյուտը կայացել է 1995-ին՝ «Յուսուի սերը» կոչվող կարճ պատմվածքների ժողովածուով։

Թարգմանությունը` Շուշանիկ Նավասարդյանի

Կարդացեք նաև

Back to top button