Դպրություն

PRE-CCC ծրագիր․ Առցանց կրթական ծրագիր մարզերի աշակերտների համար․ «Դպրություն»

«Մարզային աշակերտների մրցունակ ակումբ» (PRE-CCC) ծրագրի հայտերը շուտով բաց կլինեն։

«Մարզային աշակերտների մրցունակ ակումբը» (PRE-CCC) Արագածոտնի և Գեղարքունիքի 9-րդ և 10-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված առցանց ծրագիր է՝ նրանց «Մրցունակ ուսանողների ակումբ» (CCC) ծրագրին, կրթական և փոխանակման այլ ծրագրերին նախապատրաստելու համար։

Սա նոր հնարավորություն է մարզերում սովորողներին՝  աշխարհի հետ ավելի լայն և արդյունավետ շփումների, մասնագիտական կողմնորոշման համար։

«Դպրություն» հաղորդման հյուրերն են Ամերիկյան խորհուրդների  «ԷԴՈՒՔԵՅՇՆ ՅՈՒ ԷՍ ԷՅ» ծրագրի ղեկավար, կրթական խորհրդատու Իննա Ղաբուլյանը և Մարզային աշակերտների մրցունակ ակումբի մենթոր Սարգիս Ազատյանը։

Կարդացեք նաև

Back to top button