ԿարևորՄիջազգային

«Այժմ դիվանագիտության ժամանակն է»՝ Երուսաղեմում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը

Միայն ուժը չի կարող Իսրայելի անվտանգության համար երաշխիք լինել՝ Իսրայելի ու Համասի միջև հակամարտության մեկ տարուն նվիրված մամլո ասուլիսին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն, հաղորդում է Reuters-ը։

«Ուժն իր տեղը պետք է զիջի դիվանագիտությանը»,- Երուսաղեմում կայացած ասուլիսին հայտարարել է արտգործնախարարը։

Աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ ցույցեր, հիշատակի արարողություններ են կազմակերպել՝ նշելով մեկ տարի առաջ սկիզբ առած հակամարտության սկիզբը:

Իսրայելական կողմի տվյալներով, անցյալ տարի հոկտեմբերի 7-ին զինյալներն ավելի քան 1200 մարդ էին սպանել և 250-ին պատանդ տարել Գազա։ Իսկ պաղեստինյան առողջապահական մարմինները հայտնում են, որ Գազայում գրեթե 42.000 մարդ է սպանվել, իսկ 2.3 միլիոն բնակչության մեծ մասն այժմ տեղահանված է։

Թարգմանությունը՝ Շուշանիկ Նավասարդյանի

Կարդացեք նաև

Back to top button