
Մոսկվայում Միրզոյան-Բայրամով առանձին հանդիպում նախատեսված չէ՝ հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն այսօր ժամանել են Մոսկվա։
«Արարատ Միրզոյանը մասնակցում է ԱՊՀ նիստին: Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ առանձին հանդիպում նախատեսված չէ»,- ասել է խոսնակը։
Հայաստանի ԱԳ նախարարը Մոսկվայում մասնակցելու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին:




