
Հռոմի Ֆրացիսկոս պապը կոչ է արել հրադադար հաստատել պատերազմական բոլոր գոտիներում՝ ներառյալ Լիբանանում։
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքաված ուխտավորներին և ուղիղ հեռարձակմանը հետևող բոլոր հավատացեալներին ուղղելով խոսքը՝ Հռոմի Պապը կոչ է արել աղոթել Լիբանանի բնակիչների համար։
«Կոչ եմ անում միջազգային հանրությանը վերջ դնել ոխին, որպեսզի չկրկնվեն հարձակումները, որոնք իրականացրեց Իրանը մի քանի օր առաջ, և որոնք կարող են Տարածաշրջանը ներգրավել ավելի մեծ պատերազմի մէջ»,-ասել է Ֆրանցիսկոս Պապը։
«Վաղը լրանում է Իսրայելի ժողովրդի դեմ գործադրված ահաբեկչական հարձակման մեկ տարին»,- հիշեցրել է Հռոմի Պապը՝ նշելով Գազայում պահվող իրայելացի պատանդների ազատ արձակման անհրաժեշտությունը։
Նորին Սրբությունն իր կոչով ևս մեկ անգամ ընդգծել է, որ «բոլոր ազգերը իրավունք ունեն գոյատևելու խաղաղությամբ ու անվտանգությամբ, ու նրանց տարածքները չպետք է հարձակման ու ներխուժման թիրախ դառնան։
«Ինքնիշխանությունը պետք է հարգվի և երաշխավորվի երկխոսությամբ և խաղաղությամբ, ոչ թե ատելությամբ և պատերազմով»:
Հռոմի պապը հայտարարել է աշխարհի խաղաղության համար աղոթքի ու ծոմապահության օր։




