- Եթե փոխառության պայմանագրի գրավոր կնքման ձևը չի պահպանվում, ապա դա կարո՞ղ է հանգեցնել վերջինիս անվավերության։
- Բացի փոխառության պայմանագրից, ինչպիսի՞ գործարքներ են հաճախ հանդիպում քաղաքացիների միջև ամենօրյա հարաբերություններում և դրանց վերաբերյալ վեճերը ինչպե՞ս կարող են լուծվել։
- Արդյո՞ք պարտավորագիրն ու ստացականը հավասարազոր են փոխառության պայմանագրին։
- Հաճախ կողմերից մեկը չի կարողանում կատարել մյուս կողմի հանդեպ ունեցած պարտավորությունը։ Ի՞նչ անել այդ դեպքում։
- Եթե առկա չէ որևէ պայմանագիր, գործարք, սակայն կողմերը արդեն իսկ ունեն վեճ բանավոր պայմանավորվածության շրջանակներում, ի՞նչ է հնարավոր անել ու ի՞նչպես օգնել։
- Ի՞նչ եղանակով է հնարավոր բանավոր պայմանավորվածությունները վերածել գրավոր ապացույցների։
- Եթե կողմերից մեկը չունի ֆինանսական միջոցներ կամ գույք՝ դիմացինի նկատմամբ առկա պարտավորությունը մարելու համար, ի՞նչ է հնարավոր անել այդ դեպքում։
«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրը «Էյ Էմ» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու Հայկ Բարսեղյանն է։