
Իրանը կաջակցի պաղեստինցիներին և դիմադրության ուժերին, Քաթարում ընթացող Ասիայում համագործակցության երկխոսության մասնակիցների երրորդ գագաթնաժողովում ասել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Կշարունակենք աջակցել պաղեստինյան դիմադրությանը մինչև Պաղեստինի ամբողջական ազատագրումը: Մենք դա համարում ենք մեր պատասխանատվությունը պաղեստինյան հարցում և հաստատակամ ենք այս դիրքորոշման մեջ»,- ասել է նա։




