
Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»
Երեկ Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական մանկական հիվանդանոցում մահվան դեպք է գրանցվել: Նշագեղձերի հեռացման 5-րդ օրը մահացել է Արևիկ գյուղի բնակիչ, 2010 թվականին ծնված Սուրեն Պողիկյանը։ Դատաբժիշկ Լիպարիտ Ղուկասյանի տեղեկությամբ՝ 4- ամյա Սուրենի մահը վրա է հասել արյունահոսության հետեւանքով, թոքերի մեջ ևս արյուն է գնացել: Փաստի առիթով Շիրակի մարզի դատախազությունում նյութեր են պատրաստվում, փոքրիկի մահվան իրական պատճառը պարզելու համար:
Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Գեւորգ Գեւորգյան




