ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

ԴիջիԹեք 2024․ ի՞նչ է սպասվում աշնանը տեխնոլոգիական «նոր տարում»

տարին»՝ «Դիջիթեք 2024»-ը։ Մուտքն անվճար է, սակայն գրանցումով։ Այս տարի ԴիջիԹեքն ավելի մեծ կլինի, քան նախորդ տարի։ Միջոցառման տարածքը կգերազանցի 10 000 քմ-ը։ «Ստարտափների արահետում» ներկայացված կլինեն 84-ը: Կգործի նաև «վերելակային ելույթի» (elevator pitch) հնարավորությունը․ նորարար գաղափարներ ունեցող անհատները կկարողանան դրանք ներկայացնել անմիջապես ներդրողներին։ 

«ԴիջիԹեք»-ի այս տարվա ցուցադրությունը կմեկնարկի «ստարտափների արահետում»։ Ներկայացված կլինի 84 ստարտափ։ Արահետը կառուցապատել են ԱՏՁՄ-ն և «ԴիջիԹեքը»։ Դրա վերջում տեղակայված կլինի վերելակ, որտեղ կհանդիպեն նոր գաղափարներ ունեցողները և ներդրողները։ Ձևաչափը ենթադրում է, որ կես րոպեում պետք է կարողանալ գաղափարն այնքան համոզիչ ներկայացնել, որ ներդրողը հավատա, ապա ցանկանա համագործակցել։

«ԴիջիԹեքի» գործադիր տնօրեն Խաչատուր Հակոբյան․ «Սիլիկոնյան հովտում ընդունված elevator pitch երևույթն ենք իրականացնելու։ Ստարտափ արահետի վերջում իրական վերելակ է տեղադրված, որտեղ պոտենցիալ ներդրողներ են լինելու։ Տարբեր օրերի, տարբեր ժամերի, ստարտափների մասնակիցները կարողանալու են մտնել 30 վայրկյանով ու ներկայացնել իրենց գաղափարը»։

Մինչ վերելակում մեկը կփորձի համոզել մյուսին իր գաղափարի պիտանելիությունը, մյուսները հնարավորություն կունենան լսելու, թե ինչպես է նա փորձում դա անել։ Ներկայացված ստարտափները բազմազան են․ բժշկական, ռազմական, գյուղատնտեսական և ԱԲ լուծումներ առաջարկող։ Խաչատուր Հակոբյանը վստահեցնում է, որ «տեխնոլոգիական նոր տարվա» ընթացքում այցելուները ստարտափների արահետում չեն հոգնելու։

«ԴիջիԹեքը, թե՛ որպես էքսպո, թե՛ որպես բրենդ, որը արդեն հաջորդ տարվանից պլանավորում ենք տանել նաև միջազգային ասպարեզ, մեր ազգային տեխնոլոգիական ինքնության մի հատ մեծ կտոր է, այսինքն, թե որպես ցուցահանդես ամենամեծն է Հայաստանում իր բոլոր կրիտերիաներով, նաև բովանդակային մասով ամենահետաքրիրը, բազմաբովանդակն է․ այսինքն, այստեղ գալիս են, թե՛ խիստ մասնագիտացված մարդիկ, թե՛ բիզնես աշխարհի մարդիկ, թե՛ մարզերից տատիկ-պապիկներ իրենց թոռներով, որ տեսնեն՝ ինչ նոր ռոբոտ է պատրաստել այս տարի «Արմաթ» աշխատարանը»։

Տեխնիկական առումով միջոցառման քարտեզն այսպիսին է․ երկու միջոցառումների սրահ, երկու ցուցադրությունների սրահ, նաև ավելացված երկու VIP նեթվորքինգի սրահներ։ Բովանդակային առումով երկու մեծ միջոցառում է նախատեսվում․ DigiTalk և DigiInvest, առաջինում կկենտրոնանան տեխնոլոգիական ոլորտին վերաբերող թեմաների վրա․ էկոհամակարգի զարգացում, տեխնոլոգիական կրթություն, WEB3, երկրորդի թիրախում ներդրումները, թվայնացման գործընթացը և ֆինթեք ընկերություններն են։ ԴիջիԹեքի միջոցառումների բովանդակության պատասխանատու Անահիտ Սարգսյանը նշում է, որ բովանդակությունը ստեղծելիս հաշվի են առնում լսարանը, որն այցելելու է միջոցառմանը․

«Երկու կարևոր հանգամանք կա․ մեկը համաշխարհային թրենդներն են, որից Հայաստանը չպետք է հետ մնա, և երբ տեխնոլոգիական ոլորտի հետ կապ չունեցող լսարանը գա, պատկերացում կազմի, թե աշխարհում ինչ է կատարվում, դեպի ուր է գնում աշխարհը։ Մյուս կողմից՝ այս երկու հարթակները շատ կարևոր է օգտագործել, որ հասկանանք՝ այս պահին ինչ ունենք անելու Հայաստանում, որպեսզի տեխնոլոգիական էկոհամակարգը կամ ներդրումների, թվայնացման ուղղությունները ավելի ճիշտ զարգանան, դրա համար քննարկումներ ենք ունենալու, թե օրինակ՝ այս պահին ի՞նչ է պակասում մեր էկոհամակարգում»։ 

2023թ-ի հոկտեմբերին «ԴիջիԹեք»-ին միացավ TaskSensor անունով մի ընկերություն, որը դեռևս գրանցման փուլում էր։ «ԴիջիԹեք»-ին մասնակցելուց հետո ընկերությունը շատ արագ աճում է, այսօր արդեն միջոցառման գործընկերն է դարձել։

Խաչատուր Հակոբյան․ «ԴիջիԹեքից հետո ինքն այլ աղբյուրներից ստացավ 300 հազար դոլարի ներդրում, որն իրեն օգնեց, որ պրոդուկտն էլ ավելի լավացնի ու փորձի հանել միջազգային շուկա։ Հիմա նույն TaskSensor-ը վերադարձել է, որպես մասնակից ընկերություն, դարձել է ԱՏՁՄ անդամ, ու ինքն արդեն այնքան է մեծացել և հզորացել, որ այս տարվա մեր թվային գործընկերն է համարվում, որովհետև կարողացել է շատ կարճ ժամանակում ստեղծել ԴիջիԹեքի համար հավելված»։

Հավելվածը կարող են օգտագործել թե՛ մասնակիցները, թե՛ այցելուները։ Այն պատրաստ կլինի մինչև «ԴիջիԹեք»-ի պաշտոնական բացումը։

Արդեն 19 տարի անցկացվող միջոցառման կազմակերպիչները համոզված են, որ այլևս տեխնոլոգիաները ուղղահայաց ոլորտ չեն, այլ հորիզոնական, այսինքն՝ դրանք վաղուց բոլոր ոլորտներում են։

Կարդացեք նաև

Back to top button