Դպրություն

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման նոր գործընթաց, կիրառման նոր գործիքակազմ․ «Դպրություն»

Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը կարևոր գործընթաց է, որի ժամանակ դիտարկվում է երեխայի մասնակցությունը կրթական ծրագրերին, բացահայտվում են նրա զարգացման հնարավորությունները, սահմանվում են կրթության առանձնահատուկ անհրաժեշտ պայմանները և մշակվում դրանց խելամիտ հարմարեցումները:                                                                                                 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը մշակել են «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթաց և գործիքակազմ» մեթոդական ուղեցույցների փաթեթը։

«Այս նոր գործիքակազմի հիմնական առանձնահատկությունն այն է, որ ավելի շատ շեշտադրվում են սովորողների կարողունակությունների բացահայտումը և այդ կարողունակությունների հիման վրա՝ նրանց անհատական ուսումնական ծրագիրը մշակելը։ Հիմնական շեշտադրումը կատարվում է հենց կրթության մեջ կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող երեխայի ներգրավմանը», – ասում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը։

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները կարիք ունեն անհատական ուսուցման պլանավորման։ Նախկինում գնահատման արդյունքները այդքան էլ չէին օգնում ուսուցիչներին աուպ–ը իրականացնել և կարիք կար ստեղծել մի գործիքակազմ, որի արդյունքում մենք կունենանք մոտեցումներ, հարմարեցումներ, կոնկրետ շեշտադրումներ, որպեսզի կարողանան ուսուցիչները հեշտությամբ անհատական ուսուցումը պլանավորել։ Նոր գործիքակազմը ավելի շեշտադրված է»,– ասում է հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը։

Back to top button