ԿարևորՀասարակություն

Իրանը պարզեցրել է հայկական պետհամարանիշներով մեքենաների մուտքը

Օգոստոսին Հայաստանի և Իրանի միջև ստորագրված կարևոր համաձայնագրի շնորհիվ հայկական ավտոմեքենաների սեփականատերերն արդեն հնարավորություն ունեն ճամփորդել դեպի Իրան սեփական տրանսպորտային միջոցներով։

Նրանք կարող են ստանալ Carnet de Passage (CPD) փաստաթուղթը (մաքսային տարանցման փաստաթուղթ), որը կպարզեցնի մաքսային գործընթացները և հնարավորություն կտա նրանց ճամփորդել Իրան հայկական ավտոմեքենաներով։

Սյունիքի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ այս առիթով սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել աշխատաժողով, որին հայկական կողմից մասնակցել են Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը և Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը։

Կ․Բալյանը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից ողջունել է օրվա իրադարձությունն ու համաձայնագրի գործարկումը՝ այն ևս մեկ քայլ համարելով հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման գործում։ Մարզպետի խորհրդականը նշել է նաև, որ սա լրացուցիչ խթան կդառնա երկու կողմի միջև տնտեսական կապերի ու զբոսաշրջային ոլորտի զարգացման համար։

Շուտով Սյունիքում կգործի գրասենյակ, որտեղ ՀՀ քաղաքացիներն արդեն տեղում կարող են ստանալ Carnet de Passage (CPD) փաստաթուղթը։ Այսպիսով կրճատվում են մաքսային ընթացակարգերն ու արագանում է անդրսահմանային ճանապարհորդության գործընթացը։

Կարդացեք նաև

Back to top button