Դպրություն

Մշակութային կրթության տարին` երաժշտական դպրոցներում․ «Դպրություն»

Նոր ուսումնական տարին հայտարարված է մշակութային կրթության տարի։ Առանձնակի կարևորվելու է մշակութային կրթության ամրապնդման գործընթացը: Կրթել ու դաստիարակել երաժշտասեր սերունդ, հաղորդակից դարձնել նրանց բարձրաճաշակ արվեստին՝ սա է մշակութային կրթության գերագույն նպատակը։

 Ի՞նչ ծրագրեր են իրականացվելու այս շրջանակներում՝ երաժշտական դպրոցներում։

«Երաժշտական կրթության և դաստիարակության հանդեպ հետաքրքրվածությունը տարեցտարի մեծանում է։ Դա ուրախացնող հանգամանք է։ Այո, ուրախացնում է այն փաստը, որ հենց ծնողներն են հետաքրքրված և շահագրգռված, որ իրենց երեխաները երաժշտական կրթություն ստանան։ Սա անշուշտ ի նպաստ հենց իրենց երեխաների է՝ մտածողություն է փոխում։ Եվ որպես մշակութային կրթության տարի՝ այն շատ հագեցած է լինելու։ Հատկապես, որ այս տարի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցը տոնում է իր 60 ամյակը», – ասում է Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մամիկոն Անդրեասյանը։

«Երեխայի երաժշտական ունակությունները շատ արագ բացահայտվում են։ Ժամանակի ընթացքում, դասարանից-դասարան անցնելիս, ակնհայտ տարբերվում է ավելի օժտված երեխան։ Եվ ամբողջ ուսումնառության տարիներին փորձում ենք ծնողին ուղղորդել, որ երեխան ափսոս է, թող գնա տվյալ ուղղությամբ։ Նոր ուսումնական տարում, քանի որ այն հայտարարված է մշակութային կրթության տարի և հրաշալի գաղափար է, մեր դպրոցում այս կիսամյակ 2 հոբելյան ունենք նշելու՝ Գեղունի Չթչյանի 95 ամյակը և Կոմիտասի155 ամյակը»,– ասում է Երևանի Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Արմինե Սողոմոնյանը։

Կարդացեք նաև

Back to top button