Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ խմբավորման առաջնորդ Ֆաթհ Շերիֆ Աբու էլ-Ամինը սպանվել է Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածի ժամանակ ընտանիքի որոշ անդամների հետ միասին, հայտնում է BBC-ն:
ՀԱՄԱՍ-ը հայտնում է, որ նա սպանվել է հարավային Լիբանանում՝ Ալ-Բաս ճամբարում գտնվող իր տան վրա հարձակման հետևանքով:
Լիբանանի պետական լրատվական գործակալությունը հաղորդել է հարավային Տյուր քաղաքի մոտ գտնվող ճամբարի վրա օդային հարվածի մասին:
Թեև ՀԱՄԱՍ-ը հիմնված է Գազայում, որի դեմ Իսրայելը պայքարում է հոկտեմբերի 7-ի հարձակումներից ի վեր, այն նաև ներկայություն ունի Լիբանանում:
Իսրայելի բանակը հայտարարել է, որ գիշերը օդային հարվածներ է հասցրել արևելյան Լիբանանի Բեքաա շրջանի ուղղությամբ:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ թիրախավորվել են տասնյակ շենքեր, որոնք Հեզբոլլահն օգտագործվում է զենք պահելու համար:
Լիբանանի իշխանությունները հայտնել են, որ առնվազն 105 մարդ է զոհվել կիրակի օրը Իսրայելի հարվածների հետևանքով, 359 մարդ վիրավորվել է:
Լիբանանի վարչապետը կիրակի օրն ասել է, որ շարունակվող հակամարտությունը հնարավոր է արդեն մեկ միլիոն մարդու ստիպել է լքել իրենց տները ողջ երկրում:




