
ԱՄՆ-ի հարավ-արևելքում «Հելեն» փոթորիկի առաջացրած վնասների մաքրման և վերականգնման աշխատանքներ են իրականացվել։ Ըստ վերջին տվյալների՝ զոհերի թիվը հասել է 100-ի, միլիոնավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության, ավերվել են ճանապարհներ և կամուրջներ, տեղի է ունեցել ջրհեղեղ Ֆլորիդայից մինչև Վիրջինիա, հայտնում է Reuters-ը:
Պաշտոնյաները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։ Դեռևս կան անհետ կորածներ, ում հետ չի հաջողվում կապ հաստատել բջջային հեռախոսների աշտարակների վնասման պատճառով։
Վնասը գնահատվում է 15 միլիարդից ավելի քան 100 միլիարդ դոլար, քանի որ տուժել են ջրային համակարգերը, կապը և կարևոր տրանսպորտային ուղիները:




