
Գիտա Էլիբելյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի
Վրաստանի մշակույթի գործիչները հուսով են, որ Թբիլիսիիում կբացվի Գայանե Խաչատուրյանի թանգարան: Հիշեցնենք, վերջերս Վրաստանի մշակույթի 19 գործիչ նամակով դիմել էր երկրի նախագահին, վարչապետին ու այլ համպատասխան պաշտոնայների ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի նկարչի թողած ժառանգության ուսումնասիրությամբ և հող կնախապատրաստի նրա թանգարանի բացման համար: «Ռադիոլուրի» թղթակիցը զրուցել է նամակի տակ ստորագրած, վրացի հայտնի կինոռեժիսոր Էլդար Շենգելայայի հետ:
Թբիլիսահայ նկարչուհի Գայանե Խաչատուրյանը, որ կյանքից հեռացավ 2009թ, թողել է հսկայական ժառանգություն` հարյուրավոր յուղաներկ և գծային աշխատանքներ: Նրա կտավները այսօր զարդարում են աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր պատկերասրահները և մասնավոր հավաքածուները: Շենգելայան հիշում է Գայանե Խաչատուրյանի հետ իրեն ծանթացրեց Սերգեյ Փարաջանովը. «Մի օր Փարաջանովն ինձ տարավ Խաչատուրյանի տուն. Դրանից հետո մենք ընկեացանք… ես վստահ եմ, որ այստեղ նրա թանգարանը կբացվի»:
Վրացի կինոռիսորը տեղեկացրեց ` լսել է, որ ուզում են Գայանե Խաչատուրյանի աշխատանքները տեղափոխլ Երևան և այնտեղ բացել թանգարան: Դա ըստ նրա, վատ միտք չէ. «Սակայն այս դեպքում ես կարծում եմ պետք է Երևան տեղափոխել նրա գործերի ոչ մեծ մասը. Որովհետև Գայանեն ուզում էր, որ իր կտավները այստեղ մնան : Լավ կլինի ունենալ Գայանի Խաչատուրյանի թանգարանները Երևանում ու Թբիլիսիիում. Այդ հարցով պետք է զբաղվեն Հայաստանի ու Վրաստանի կառավարությունները»:
Շենգելայան հիշում է` Փարաջանովը հիանում էր Գայանե Խաչատուրյանի գործերով: Մի առիթով թբիլիսահայ հայտնի կինոռեժիսորն ասել էր. «Եթե դուք չեք տեսել Գայանեի աշխատանքները, դուք ոչինչ չգիտեք Թբիլիսիի մասին»: Փարաջանովը նրան համարում էր 20-րդ դարի երկրորդ կեսի ամենաիմաստալից նկարչուհին: «Գայանեն շաման է, պատգամախոս, գույնի և ճկունության կցման մունետիկ, Գայանեն ինքնին մոգականություն է», – ասել է Սերգեյ Փարաջանովը: Շենգելայան նշում է, որ թբիլիսահայ գողանկարչուհին իր կյանքի ընթացքում ոչ մի պատվոգրի չի արժանացել, բայց նրա թանգարանը բացելով մենք մեր վերաբերմունքը ցույց կտանք նրա արվեստի հանդեպ:




