Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և արձակագիր Մհեր Իսրայելյանը զրուցում են վերջինիս «Երեք Ա-ի ինքամոռաց արշավանքը» հեքիաթավեպի մասին։
«Երեք Ա-ի ինքամոռաց արշավանքը» հրաշագեղ ասք է չար կատակով եռատված «խարտյաշ պատանեկիկի» մասին։ Տղաներն օդում, ջրում և ցամաքում հղացած աներևակայելի արկածների միջոցով փորձում են գտնել հավերժական լույսն ու ազատագրել բնօրրանը չար ուժերի ճիրաններից, հընթացս նվաճելով հեռու-հեռավոր հարսնացուի սիրտը։




