Դպրություն

Artsakh STEAM․ համահայկական գիտական և կրթական ներուժը մեկ հարթակում․ «Դպրություն»

Ըստ Artsakh STEM հարթակի կազմակերպիչների՝ Հայաստանում երիտասարդների հավանական ներուժը համարժեք չէ STEAM ոլորտներում սովորողների և մասնագետների ներգրավվածությանը:

Ուստի՝ Artsakh STEM հարթակի նպատակն է խթանել բնագիտամաթեմատիտական կրթությունը, միջառարկայական կապը և ստեղծել կապ սովորողների ու ոլորտի մասնագետների միջև։

«Վերջին 5 տարիների ընթացքում STEM–ը աստիճանաբար վերածվում է STEAM- ի, որտեղ ավելանում է հումանիտար գիտությունների ուղղությունը։ Սա մեզ հնարավորություն է տալիս եղածին ավելացնել ստեղծագործական մտածողությունը։ Սրա վերաբերյալ բազմաթիվ գիտական հետազոտություններ կան և ամեն տարի, փաստացի ևս մեկը հրապարակվում է, որ չի կարող մարդը միայն բնագիտական, կամ միայն հումանիտար հակում ունենալ։ Անկախ ամեն ինչից՝ մենք մեր ուղեղի տարբեր հնարավորություններն ենք օգտագործում ու դրա արդյունքը նաև պետք է դրսևորում  ունենա կրթական հարթակներում՝ մասնավորապես ոչ ֆորմալ կրթական հարթակում», – ասում է Artsakh STEM հարթակի կազմակերպչական խմբի անդամ, ռազմավարական հաղորդակցությունների մասնագետ Հրաչուհի Միրզոյանը։ 

«Այս գործընթացի հիմքում ընկած գաղափարն առաջացել է Արցախում, որի նպատակն էր նաև խթանել երիտասարդների փոխշփումները և ստեղծել միասնական կրթական ցանց՝ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի երիտասարդների համար, ովքեր կարող էին ստեղծել խմբեր և առաջ բերել նաև տարբեր բիզնես գաղափարներ, նոր ստարտափներ։ Արցախում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ նրանք արդեն հայտնվեցին Հայաստանում, մենք, երեխաների հետ աշխատելով՝ հասկացանք, որ շատ կարևոր է նրանց երազանքներին նոր շունչ տալ՝ հնարավորություն տալով, որ նրանք գաղափարը կյանքի կոչեն Հայաստանում՝ տարածվելով դեպի Սփյուռք։ Սա է հիմքում և գաղափարը, թե ինչու ենք ուզում ստեղծել STEAM հարթակը»,– ասում է Artsakh STEM հարթակի կազմակերպչական խմբի անդամ, ծրագրերի կառավարման մասնագետ Նիկոլայ Գերասիմենկոն։

Կարդացեք նաև

Back to top button