ԿարևորՀասարակություն

ՀՀ ԱԺ–ի եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովները համատեղ նիստ են անցկացրել

Նիկոսիայում սեպտեմբերի 24-ին կայացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստը:

Նիստի ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Հայաստան-Կիպրոս բազմաշերտ հարաբերություններին, կարեւորվել միջխորհրդարանական համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում:

Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների խորացման հեռանկարներին, քննարկվել են ՀՀ-ԵՄ համատեղ օրակարգը խորացնելու պրակտիկ հարցեր:

Կողմերն ուրախությամբ արձանագրել են, որ Հայաստանն ու Կիպրոսը որոշում են կայացրել փոխադարձաբար հիմնել դիվանագիտական ներկայացուցչություններ երկու մայրաքաղաքներում, ինչը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
 

Կարդացեք նաև

Back to top button