
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում շնորհավորելել է Ֆրանսիայի ԱԳ նորանշանակ նախարարին և շնորհակալություն հայտնել ԱԳ նախկին նախարարին։
«Ջերմորեն շնորհավորում եմ Ժան Բարրոյին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Ֆրանսիայի ազդեցությանը ծառայելու իր բարձր առաքելության մեջ։ Ակնկալում եմ աշխատել նրա հետ՝ ամրապնդելու Հայաստան-Ֆրանսիա բարեկամությունը և շարունակելու համատեղ ջանքերը մեր տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ»,- գրել է նա։
Je félicite très chaleureusement @jnbarrot à l’occasion de sa nomination en qualité de Ministre @francediplo et lui adresse mes meilleurs vœux dans sa haute mission au service du rayonnement de la #France. Je me réjouis de travailler avec lui pour renforcer l’amitié 🇦🇲-🇫🇷 et de…
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) September 22, 2024
Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարար Ստեֆան Սեժուրներին շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ Միրզոյանը գրել է․
«Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում մեր համագործակցության համար, որը հիմնված է Հայաստան-Ֆրանսիա ամուր բարեկամության վրա, որը մենք հաստատել ենք Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերության ամրապնդման և հարավկովկասյան տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու այս կարևոր ժամանակաշրջանում։ Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ ապագայում»։
Cher @steph_sejourne, ma sincère gratitude pour notre coopération fondée sur l'amitié forte 🇦🇲-🇫🇷 que nous avons nouée dans cette période importante pour renforcer le partenariat entre l’#Arménie et la #France et pour parvenir à une paix juste et durable dans la région du Sud… pic.twitter.com/hYExmcjSDv
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) September 22, 2024
Նախօրեին հրապարակվել է Ֆրանսիայի կառավարության նոր կազմը։
ԱԳ նոր նախարար է նշանակվել Եվրոպայի հարցերով նախկին նախարար-պատվիրակ Ժան-Նոյել Բարրոն։ Ֆրանսիայի ԶՈՒ նախարարի պաշտոնը կզբաղեցնի Սեբաստիան Լըկորնյուն։ ՆԳՆ ղեկավարի պաշտոնին նշանակվել է Բրունո Ռետայոն։ Անտուան Արմանը դարձել է ֆինանսների նոր նախարարը։




