- Որո՞նք են սեփականության, տնտեսության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները։
- Ո՞րն է խարդախության հանցակազմը և պատժաչափը։
- Հանցագործներն ի՞նչ մեթոդներով և եղանակներով են զոհի մոտ վստահություն ձեռք բերում, ինչպե՞ս են զոհին համոզում գույք կամ գումար փոխանցել իրենց։
- Խարդախության ո՞ր ձևերն են առավել տարածված և ինչպե՞ս ճանաչել հանցագործին։
- Որո՞նք են խարդախության հատկանիշները, ինչո՞վ է այն տարբերվում յուրացումից և խաբեությունից։
- Խարդախությունը կարող է դիտարկվել թե՛ քաղաքացիաիրավական, թե՛ քրեական դիտանկյուններից։
- Ինչպե՞ս է կատարվում նշված իրավահարաբերությունների տարանջատումը։
- Ինչպե՞ս կարելի է ապացուցել խարդախության փաստը։
- Ի՞նչ է անհրաժեշտ խարդախության մասին վարույթ հարուցելու համար և ո՞ր մարմիններին պետք է դիմի խարդախությունից տուժած անձը։
«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրը փաստաբան, դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Արսեն Սարդարյանն է։




