Վաղը տեղի կունենա Եղիշե Չարենցի տուն-թանգարան / Yeghishe Charents House-Museum/-ի նոր ցուցասրահի և «Գիրք ճանապարհի-90» ժամանակավոր ցուցադրության բացումը։
Այդ կապակցությամբ «Խոսքի տարածություն» հաղորդման շրջանակում գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը հերթական անգամ կարդում, մեկնաբանում և ունկնդիրների հետ միասին քննարկում է բանաստեղծություններ Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհի- 90» ժողովածուից: