«Պարտության պատմություն» գիրքը մի կողմից Գեմաֆին Գասպարյանի անձնական, մյուս կողմից՝ պատերազմում պարտության ճանապարհի մասին պատմությունների մատյան է։
Հեղինակը փորձել է տեր կանգնել իր պարտությանն ու հասկանալ այն։ Գիրքը նկարազարդել է գրողի սերնդակից նկարիչ Դավիթ Քոչունցը, որի տեսողական մեկնաբանություններն ամբողջացնում են պարտության պատմություններն ու «Պարտության պատմությունը»։
Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և բանաստեղծ Գեմաֆին Գասպարյանը զրուցում են վերջինիս «Պարտության պատմություն» գրքի մասին: