Առաջիկա ամիսներին անշարժ գույքի շուկան ակտիվ կլինի, բայց 2025-ին նորակառույցների դեֆիցիտ է սպասվում
Վիճելու փոխարեն համագործակցել պետության հետ, միջազգայնացնել անշարժ գույքի շուկան, արդիականացնել անշարժ գույքի գործակալությունների աշխատանքը․ ամիսներ առաջ ստեղծված Անշաժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ Արսեն Ավետիսյանը ձևակերպում է կառույցի 3 գլխավոր նպատակները, դրանք իրականություն դարձնելու համար առավելագույնը 5 տարի ժամանակ ունեն, ասում է։ Սկսել են միջազգային փորձն ու հարևան երկրների շուկան ուսումնասիրելուց․
«Մեր հարևան Վրաստանում 50 տոկոս անշարժ գույքի գնորդները օտարերկրացիներն են, այսինքն՝ հստակ, ոչ թե ազգությամբ վրացի են, կամ սփյուռքից են գնում, այլ օտարերկրյա քաղաքացի են, ազգությամբ վրացի չեն, մեր մոտ, եթե կադաստրի վիճակագրությունը հանում ենք, 1 տոկոսին մոտ թիվ է, այսինքն՝ մենք 49 տոկոս շատ անալոգային մեր հարևան երկրի նկատմամբ քիչ թիվ ունենք, որպես էդպիսին՝ մեր եղած շուկան կրկնապատկելու հնարավորություն ունենք՝ միջազգայնացման տեսանկյունից»։
Որպեսզի օտարազգի գնորդին հետաքրքրի Հայաստանում կառուցվող շենքը, պիտի հստակ ձևակերպվի՝ ի՞նչ և ինչո՞ւ է կառուցվում, որտե՞ղ է կառուցվում, բացի նոր գույքից, Հայաստանն էլ ի՞նչ կարող է առաջարկել։ Առաջին կարևոր քայլը, Արսեն Ավետիսյանի կարծիքով, ոլորտը կարգավորող նոր օրենքը պետք է լինի․
«Նախ օրենք չունենք, հիմա քննարկումներ են գնում, բազմաբնակարանների կառավարման, շահագործման և նման ծառայություների հետ կապված լավ օրենսդրական բազա չունենք, հնից եկած օրենսդրական բազա է, հենված «ժեկերի» կառավարաման սիստեմի վրա»։
Մինչ ոլորտը նոր կարգավորում կունենա, ասոցիացիան անշարժ գույքի գործակալների համար էթիկայի 17 կանոն է մշակել։ Ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ Ռուստամ Գրիգորյանն ասում է՝ մինչ այժմ ոլորտի խաղի կանոնները գծված չէին, յուրաքանչյուրը գործում էր այնպես, ինչպես կարողանում էր․
«Ընդունել ենք 17 էթիկայի կանոն, որոնք վերաբերում են հաճախորդների և սպառողների հետ հարաբերությունների կարգավորմանը, հասարակության առջև էթիկային ու այլ գործակալությունների հետ շփվելուն։ Սա մեր հիմնաքարերերից մեկն է, այսինքն՝ սահամնվել են խաղի կանոններ, ինչը թույլ է տալու աշխատել միմյանց հետ, նաև հաճախորդներին ավելի բաձրակարգ սպասարկում կտա, և ավելի ապահով գործարքներ կիրականացնեն»։
Ոլորտի ամենամեծ բացը վիճակագրական մանիպուլատիվ տվյալներն են ու դրանց հիմքով թյուր վերլուծությունները՝ ասում է Արսեն Ավետիսյանը։ Օրինակ, որոշ աղբյուրներ գրել էին, որ Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ օգոստոսին Երևանի Կենտրոն վարչական շրջանում 1000 բնակարանի առուվաճառք է եղել, բայց պայմանագրերի խորքային ուսումնասիրությունը փաստել է, որ այդ պնդումն այնքան էլ ճիշտ չէ․
«էս 1000 բնակարանի վաճառք ասվածը, երբ բացում ենք, դրա մեջ երկրորդային շուկայի այն բնակարանների առուվաճառքի կամ օտարումների պայմանագրերն են, որ գոյություն ունեն, հին բնակֆոնդի մասին է խոսքը, 500-ը դրանք են, մյուս 500 ը դրանք առաջնային գրանցում ստացած բնակարններն են, դա առաջին անգամ անշարժ գույքի առաջին գրանցումն է, լինում է էն դեպքում, երբ շենքի շինարարությունը ավարտվում է, ավարտական ակտ է լինում, և բնակարանները ստանում են սեփականության վկայական»։
Թե ինչքան առուվաճառք է եղել այս տարվա օգոստոսին, կիմանանք միայն 2-3 տարի հետո, երբ ավարտվեն անցած ամիս մեկնարկած շինարարությունները։ Այս տարվա 9 ամիսներին անշարժ գույքի առաջնային շուկայում ակտիվությունն իրականում նվազել է՝ ասում է ասոցիացիայի նախագահ Արթուր Մնացականյանը․
«Առաջնային շուկայում ակտիվությունը նվազել է նրա հետ կապված, որ այն մարդիկ, ովքեր ցանկացել են գնել անշարժ գույք եկամտային հարկի վերադարձով, իրենք բոլորը գնել են, և հիմա մինչև տարվա վերջ փոքրիկ հնարավորություն կա 3-4 ամիս այդ ծառայությունից օգտվելու, և քանի որ նախագծերը, որոնք սկսվել են 3 տարի առաջ, իրենց մոդելի մեջ չէին նախատեսում, որ կարող է 3 տարի հետո դա հանվել, այդ ընկեություննները ստիպված ընտրելու են այլ ճանապարհներ, որ լրացնեն ֆինանսական բացը»։
Եկամտահարկի հետվերադարձի հնարավորությունից օգտվելու համար գնորդները 4 ամիս ժամանակ ունեն, 2025-ին նորակառույցների դեֆիցիտ կլինի՝ կանխատեսում է Արսեն Ավետիսյանը․
«Վերջին 4 ամիսներին մի քանի անգամ աճելու է շուկան, նպաստելու են մեծ միջոցառումները, մեծ էքսպո են կազմակերպելու հոկտեմբերի 25, 26, 27-ին, այդտեղ կառուցապատողները գրանցում են շատ լուջ արդյունքեր, մինչև հոկտեմբերի վերջ ու նոյեմբեր, դեկտեմբերն էլ էսպես ասած՝ կորը դեպի վեր կգնա, 2025 թվականի առաջին եռամսյակը համեմատաբար ավելի հանգիստ կլինի, մարդիկ սպասման մեջ կլինեն, այսինքն՝ շուկան, որպես այսդպիսին, կսառի, 2025-ի ապրիլից նորից կսկսվի ակտիվություն»։
Այս աշնանը անշարժ գույքի ամենամյա էքսպոյից բացի նաև առաջին անգամ համաժողով կկազմակերպվի։ Ոլորտի միջազգային փորձագետները կգան Հայաստան ու կկիսվեն իրենց փորձով։ Ասոցիացիայի կազմում այժմ 6 ընկերություններ են, մինչև տարվա վերջ դրանց թիվը կհասնի 30-ի՝ եզրափակում են անշարժ գույքի գործակալները։