Կարևոր

ԳՆել Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարացման հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարացման հարցը քննարկել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, հայտնում է ՀՀ ՏԿԵՆ-ից։

«Քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարացման հետ կապված հարցը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, հանդիպման ժամանակ քննարկվել են նաև էներգետիկ, տրանսպորտային և միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ հարցեր։

Մեծամորի ատոմակայանը կշահագործվի մինչև 2036 թվականը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) թույլատրել է ևս 12 տարի շահագործել այն։ 

2023 թվականի հունիսին ստեղծվել է Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման միջգերատեսչական աշխատանքային խումբ:

2024 թվականի օգոստոսի 1–ին կառավարության որոշմամբ նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները համակարգելու, մասնագիտական եզրակացություններ տալու համար փակ բաժնետիրական ընկերություն էր ստեղծվել։

Back to top button