ԿարևորՀասարակություն

Կապիտան Հայրապետ Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Սխրագործության համար» մեդալով

Սեպտեմբերի 9-ին վերջին հրաժեշտն են տվել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանին։

Հայրապետ Ստեփանյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին ցավակցելու են եկել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, նախարարի տեղակալները, ծառայության պետերը, ծառայակից գործընկերները, ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների աշխատակիցներ։

Կապիտան Հայրապետ Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Սխրագործության համար» մեդալով։

Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը կրակել էր ոստիկանների ուղղությամբ․ մեկ ոստիկան զոհվել է, մեկը՝ վիրավորվել։

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 2:40-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում սպանության և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել էր Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում, ձերբակալվել և ներկայացվել Քննչական կոմիտե: 

Back to top button