ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Զինվորական եմ դառնալու, հորս խոստացել եմ․ Եղիշ Կիրակոսյան․ «Կյանքին ասել  այո՛»

Եղիշն Արցախի հերոս Հայկ Կիրակոսյանի որդին է։ Ծնվել է 2010 թվականի դեկտեմբերի տասին Արագածոտնի մարզի Արագած գյուղում։ Ընդամենը տասն ամսական էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Արցախ, քանի որ հայրը ծառայության էր անցել Հադրութի զորամասում։ 2020-ի ամռանը Հայկ Կիրակոսյանը նշանակվում է Հադրութի զորամասի գնդի շտաբի պետ: Այդ նշանակումից մեկ ամիս անց սկսվում է 44-օրյա պատերազմը։ Պատերազմի առաջին օրերին՝ հոկտեմբերի 5-ին, նշանակվում է Հադրութի զորամասի հրամանատար։ Պատերազմի երրորդ օրը բեկորային վիրավորում է ստանում, մի քանի օր հետո մյուս ոտքից էլ է վիրավորվում, բայց դիրքը, իր զինվորներին չի թողնում։

Հադրութի ուղղության հրամանատար Շաքարյանի զոհվելուց հետո ամբողջ բեռը Կիրակոսյանի ուսերին էր, հոկտեմբերի 27-ին նա է զորքը հանել Հադրութի առաջնագծից: Պատմում են, որ միայն Կիրակոսյանի պաշտպանած գիծն էր մնացել, երբ քաղաքն արդեն հանձնված էր։ Փոխգնդապետ Կիրակոսյանն իր մարտիկներին դուրս է բերում շրջափակումից առանց կորուստների։ Այս մասին մեծ հպարտությամբ մեզ պատմում է  հրամանատարի որդին՝ Եղիշը։ 2020-ի հոկտեմբերի 31-ը նրա կենսագրության ամենածանր օրն է, հենց այդ օրը զոհվեց հայրը՝ Հայկ Կիրակոսյանը։ Եղիշն ու քույրը՝ Գոհարը ապրեցին Հադրութում մինչև 2020-ի սեպտեմբերի 30-ը, այժմ ապրում են Արագածոտնի Արագած գյողում։ Գոհարը 11-րդ դասարանում է, որոշել է իրավաբան դառնալ, իսկ Եղիշի նկատակը զինվորական դառնալն է՝ հայրիկի գործը շարունակելու վճռականությամբ։ «Զինվորական եմ դառնալու, հորս խոստացել եմ»,-ասում է Եղիշը։

Back to top button