
Էմանուել Մակրոնը խորհրդարանական ընտրություններից գրեթե երկու ամիս անց վարչապետ է նշանակել Միշել Բարնիեին։
73-ամյա Բարնիեն Brexit-ի հարցով ԵՄ-ի նախկին գլխավոր բանագնացն է, բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի կառավարության հետ 2016-ից 2019 թվականներին:
Հանրապետականների աջակողմյան թևի վետերանը երկար քաղաքական ուղի է անցել՝ զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ՝ ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ ԵՄ-ում:
Նա պետք է կառավարություն ձևավորի այն պայմաններում, երբ Ազգային ժողովում երեք մեծ քաղաքական դաշինքներից ոչ մեկը չի կարողանում հստակ մեծամասնություն կազմել:
Բարնիեն կլինի Ֆրանսիայի Հինգերորդ Հանրապետության ամենատարեց վարչապետը։
Նա կփոխարինի Գաբրիել Աթալին՝ Ֆրանսիայի ամենաերիտասարդ վարչապետին։




