Հասարակություն

Կառավարությունը հավանություն է տվել սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգին

Կառավարության այսօրվա նիստին գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագծին։

Նախագիծն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի ցանկում։ 

Ըստ որոշման՝ Հայաստանի Հանրա­պետության սահմանադրական դատարանի կողմից կանոնակարգում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրա­պե­տու­­­թյան Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում ՀՀ կառավարության օրենսդրական նախա­ձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Հայաստանի Հանրա­պետության Ազգային ժողով:

Սահմանադրական դատարանում կառավարության ներկայացուցիչ կլինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Կանոնակարգի ստորագրման մասին հայտարարել է օգոստոսի 30-ին։

Կանոնակարգում նշվում է, որ հանձնաժողովները որպես երկու երկրների միջև պետական ​​սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք ընդունում են Ալմա-Աթայի հռչակագիրը ։

Կարդացեք նաև

Back to top button