ԿարևորՔաղաքական

Ֆրանսիական Լե Պեն- Միրաբոն կճանաչի ԼՂՀ անկախությունը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

Ֆրանսիական Լե Պեն- Միրաբոյի և ԼՂՀ Մարտունի քաղաքների միջև բարեկամության հռչակագիրը ստորագրվել է 2013 թ-ի հունիսին: Այս օրերին Արցախում են քաղաքի պատվիրակները, որոնք հանդիպումներ են ունեցել Ստեփանակերտում, մասնավորապես՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Ինչպես պաշտոնական հաղորդագրությունում է նշվում, Արցախի ԱԺ նախագահը կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ֆրանսիայի ունեցած դերակատարությունը` հավելել է, որ նման բարեկամական հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը նույնպես կոչված են նպաստելու վերջնական խաղաղության հաստատմանը։

Մոտավորպես նույն կարծիքն է հայտնել նաև Լե Պեն-Միրաբոյի քաղաքապետ Միշել Ամիելն: Խոսելով Մարտունի քաղաքի հետ համագործակցության մասին՝ ասել է, որ կարևորը ոչ թե երկրի տարածքային չափերն ու բնակչության թվաքանակն է, այլ Արցախի ժողովրդի հավատն ապագայի նկատմամբ։ Նրա կարծիքով՝ Ֆրանսիան, որպես մարդու իրավունքների ու ազատության գաղափարների ծննդավայր, առավել մեծ պարտավորություններ ունի հենց դրանց քարոզման ու պաշտպանության գործում:

Մարտունիում արդեն քննարկվել են ինչպես համագործակցության մեկ տարվա արդյունքները, այնպես էլ հետագա անելիքները: Երկու քաղաքների միջև կնքված հուշագիրը նախևառաջ մշակութային համագործակցություն է նախատեսում և Լե Պեն- Միրաբոյի հայկական համայնքը արդեն իր հովանովորութայն տակ է վերցրել Մարտունու երաժշտական դպրոցը։

Լե Պեն Միրաբոյի հայկական միության նախագահ Անի Ստեփանովը պատրաստակամություն հայտնեց Մարտունու երաժշտական դպրոցի ապագա կերպարվեստի և պարի դասարաններին օգնել տարազներ և նոր գործիքներ ձեռք բերելու հարցում: Մարտունու քաղաքապես Մհեր Խաչատրյանի հետ հանդիպմանը Լե Պեն Միրաբոյի քաղաքապետ Միշել Ամիելը նշեց, որ կարևոր ձեռքբերում կլինի, եթե համագործակցության արդյունքում իրենց համայնքը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախութունը։

 

Back to top button