
Աշխատանքային վեճերը դատական կարգով լուծելու համար սովորաբար 3 տարի է անհրաժեշտ․ պնդումը ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանինն է, հիմնավորումը՝ մինչև պատագամավոր դառնալը նրա փաստաբանական գործունեությունը։ Մինչ դատարանը կորոշի՝ գործատուն օրինակա՞ն, թե՞ ապօրինի ճանապարհով է ազատվել աշխատակցից, հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցը հաճախ գտնում է ավելի բարձր վարձատրվող աշխատանք և միաժամանակ համարվում նախկին աշխատավայրի՝ պարապուրդում գտնվող աշխատակից։ Արդարադատության նախարարությունն ուսումնասիրել է աշխատանքային վեճերի վիճակագրությունը, միջազգային փորձը ու կարևոր հետևություններ արել։
Փոխնախարար Արմենուհի Հարությունյան․ «Հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում աշխատողի կողմից այլ գործատուի մոտ նոր աշխատանքի անցնելու բոլոր դեպքերում տվյալ ժամակահատվածում հարկադիր պարապուրդի դիմաց վճարվում է նախկին աշխատանքի համար վճարված վերջին 9 ամսվա աշխատավարձի չափով գումար, իսկ եթե աշխատողը 9 ամսից պակաս է աշխատել, այդ ժամանակվա աշխատավարձի չափով գումար, ինչպես նաև նախկինում և հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում նոր աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձերի դրական տարբերությունը»։
Պարապուրդն այն իրավիճակն է, երբ աշխատողը չի իրականացնում իր աշխատանքային պարտականությունները։ Այն կարող է առաջանալ աշխատողի մեղքով կամ հակառակը։ Աշխատանքային վեճերի մեծամասնությունը հենց այս մասին է։ Աշխատանքային օրենսգրքի գործող կարգավորմամբ՝ մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը չաշխատելը համարվում է հարկադիր պարապուրդ, ինչը չգրանցված աշխատանքի անցնելու ռիսկեր է ստեղծում։ Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ասում է՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունները կհստակեցնեն հարկադիր պարապուրդում գտնվելու և չգտնվելու ժամանակահատվածները։
«Այդ ժամանակահատվածը՝ դատակաան ակտի կայացման, չի կարող լինել այնքան երկար, ինչքան հիմա է, որպեսզի ստեղծվեն ռիսկեր, բայց միևնույն ժամանակ մենք նաև դատական պրոցեսների կարգավորումն ենք իրականացրել՝ դատավարական ժամկետներ սահմանելով և տեղափոխելով Վարչական դատարանից քաղաքացիական դատարանի իրավասության շրջանակ, միևնույն ժամանակ ուզում ենք կարգավորել հարկադիր պարապուրդի այն ժամանակահատվածը, երբ անձը փաստացի պարապուրդում չի գտնվում»։

Նոր կարգավորմամբ՝ Հարկադիր պարապուրդը չի կարող 9 ամսից ավելի երկար տևել։
«Խմբագրված օրենքում առաջարկվում են նոր ծառայությունների տեսակներ, նոր լիազորությունններ, լիազորությունների դերի հստակեցումներ, Կառավարության կողմից սահանված չափորոշիչների պահանջներ»։
Վերջին 3 տարիներին Հայաստանի՝ անընդհատ ճգնաժամային իրավիճակներում լինելը, պատերազմն ու արցախցիների բռնի տեղահանումը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հուշել են սոցիալական աջակցության բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Փոխնախարար Աննա Ժամակոչյանը նախ հստակեցնում է կարգավորման թիրախային խմբերը։ Փոփոխությունները վերաբերելու են հատկապես կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքներին։
«Օրինակ՝ ընտանիքի կենսապահովման կայունության օգնություն, սոցիալ-հոգեբանական օգնություն, բնակարանային կոմունալ ծառայություների վճարումների ծառայություների նվազեցում փոխհատուցում կամ վառելանյութի ձեռքբերման համար հատուցում, սոցիալակական պատրոնաժ, ինտեգրմանը կամ վերաինտեգրամնը ուղղված օգնություն, կենցաղային օգնություն, նաև որոշ վերասահմանումներ են արվել լիազոր մարմնին։ Սահմանել են ամենակենսական 4 ծառայությունների՝ խնամքի, ճաշարանների կազմակերպան, սոցիալական բնակարանայի ֆոնդում ժամանակավոր կացարանով ապահովվելու, սոցիալական ծառայություներ տրամադրելու չափորոշիչներ։

Սոցիալական բոլոր աշխատողները պարտադիր հավաստագրումներ կանցնեն։ Եռամյա պարբերականությամբ կհանձնեն նոր թեստեր ու կվերապատրաստվեն։ Հավաստագիր չունենալն աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմք կդառնա։ Նաև կսահմանվեն համայնքային սոցիալական աջակցության ձևերը, կարգելվի դրամահավաքը, եթե չկան սահմանված նպատակներ, թիրախային խումբ և գրավոր հիմնավորումներ։ Երկու նախագծերն էլ հանձնաժողովի դրական եզրակացությամբ մտան ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգ։




