ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս պաշտպանվել Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելուց

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է Արևմտյան նեղոսի տենդի կանխարգելման կանոնները։

Արևմտյան Նեղոսի տենդը և մոծակներով փոխանցվող այլ հիվանդությունները կանխելու լավագույն միջոցը մոծակների դեմ պայքարն է և բազմացման և բնադրման աղբյուրների վերացումը:

Անհրաժեշտ է կանխարգելել մոծակների հնարավոր խայթոցները․

  • Խորհուրդ է տրվում խուսափել ուշ երեկոյան և լուսադեմին դրսում գտնվելուց, երբ հատկապես ակտիվ են մոծակները
  • ցանկալի է հագնել երկարաթև հագուստ, հագնել տաբատ, այսինքն՝ փորձել հնարավորինս շատ ծածկել մոծակների խայթոցների համար խոցելի հատվածները;
  • ձեռք չտալ սատկած թռչուններին
  • օգտագործել միջատավանիչ միջոցներ


Արևմտյան Նեղոսի տենդի ամենատարածված ախտանիշներն են.

• ջերմություն;

• գլխացավ՝ տեղայնացված հիմնականում ճակատի և աչքի խոռոչներում;

• պարանոցի և մեջքի մկանների ցավեր, սրունքի մկանների ցավեր

• թուլություն;

• մաշկի ցան (հազվադեպ);

Արևմտյան Նեղոսի տենդը սուր վիրուսային հիվանդություն է, որը մարդկանց փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով. վիրուսը չի կարող փոխանցվել վարակված անձի սովորական շփման կամ համբույրի միջոցով:

Վարակի հարուցիչը Արևմտյան Նեղոսի վիրուսն է։ Ամենից հաճախ Արևմտյան Նեղոսի տենդի բռնկումները տեղի են ունենում տարվա տաք ժամանակահատվածում (սովորաբար հուլիս-սեպտեմբեր), երբ հատկապես ակտիվանում է մոծակների պոպուլյացիան:

Ներկայումս չկա պատվաստանյութ, որը կարող է պաշտպանել մարդկանց Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելուց: Հիվանդությունից պաշտպանվելու միակ հուսալի միջոցը բոլոր կանխարգելիչ առաջարկությունների խստիվ պահպանումն է։

Հայաստանում գրանցվել է Նեղոսի տենդի 78 դեպք, մեկ մարդ մահացել է։

Կարդացեք նաև

Back to top button