ԿարևորՄիջազգային

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում Հեզբոլլահի թիրախներին

Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում Հեզբոլլահի թիրախներին` նշելով, որ վերջինս պատրաստվում է հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ, հայտնում է BBC-ն։

«Ինքնապաշտպանական գործողություններ իրականացնելու, սպառնալիքները վերացնելու նպատակով Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ահաբեկչական թիրախներին»,- ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին:

Իսրայելը հայտնել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչներին զգուշացրել են անհապաղ հեռանալ այն շրջաններից, որտեղ գործում է Հեզբոլլահը:

Կարճ ժամանակ անց Հեզբոլլահը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքով լայնածավալ հարձակում է իրականացրել Իսրայելի վրա՝ ի պատասխան անցյալ ամիս խմբավորման բարձրաստիճան զինվորականի սպանությանը:

Կարդացեք նաև

Back to top button