
Տելեգրամ հավելվածի հիմնադիր, միլիարդատեր Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանում, հայտնում է The Guardian-ը:
Դուրովը ճամփորդել է իր անձնական ինքնաթիռով, հայտնում է TF1-ը իր կայքում՝ հավելելով, որ Ֆրանսիայում նրան ձերբակալելու հրաման է տրվել:
Նշվում է, որ 39-ամյա տղամարդը ճանապարհորդել է Ադրբեջանից և ձերբակալվել տեղական ժամանակով ժամը 20-ին (Գրինվիչի ժամանակով 18:00-ին):
Սպասվում է, որ Դուրովն այսօր կներկայանա դատարան:
Ռուսաստանում ծնված ձեռնարկատերն ապրում է Դուբայում, որտեղ գտնվում է Telegram-ը, և ունի Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների երկքաղաքացիություն:
Դուրովը, որի կարողությունը ըստ Forbes-ի 15,5 միլիարդ դոլար է կազմում (12 միլիարդ ֆունտ ստեռլինգ), լքել է Ռուսաստանը 2014 թվականին, քանի որ չի կատարել ընդդիմադիր օգտահաշիվները փակելու պահանջը VK սոցիալական մեդիայի իր հարթակում:
Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատունը «անհապաղ քայլեր» է ձեռնարկում իրավիճակը պարզաբանելու համար, գրել է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցչին:
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դուրովը եղել է երկրում հետախուզվողների ցուցակում։




